Վիտինյա. «Նման արդյունքի չէինք սպասում»

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Վիտինյան Ֆրանսիայի առաջնության խաղում «Ռենից» կրած պարտությունից հետո (0:1) զրուցել է լրատվամիջոցների հետ։

«Տհաճ արդյունք մեզ համար: Նման արդյունքի չէինք սպասում։ ՊՍԺ-ն առաջ անցավ և փորձեց գոլ խփել, բայց ոչինչ չստացվեց: Մեզ համար տխուր երեկո էր։ Մենք պետք է վերլուծենք այս ձախողումը, որպեսզի դա չկրկնվի։

Բոլոր ակումբներն ունեն իրենց վերելքներն ու վայրէջքները: Անհանգստանալու պատճառ չկա, մենք շարունակում ենք աշխատել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Lequipe-ը։