Կատալոնական «Բարսելոնան» և Միլանի «Ինտերը» լրջորեն դիտարկում են իրենց կիսապաշտպանների փոխանակման գործարքը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆրենկ Կեսսին տեղափոխվեց «Բարսելոնա» և հիմա կարող է վերադառնալ Սերիա Ա, որտեղ նախկինում հանդես է եկել «Միլանում»: Իր հերթին Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Չավի Էրնանդեսի թիմ։
Լրագրող Ժերար Ռոմերոյի կարծիքով՝ կողմերը կարող են առաջ շարժվել բանակցություններում Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո, որտեղ օրերս «Ինտերը» կխաղա երկրի չեմպիոն «Միլանի» հետ։
Հիշեցնենք, որ Կեսսին այժմ 26 տարեկան է, իսկ Բրոզովիչը 4 տարով մեծ է կոտդիվուարցուց։