Ժերար Դելոֆեուն «Բարսելոնային» նվիրվող գրառում է կատարել

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ժերար Դելոֆեուն խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման մասին։ 

«Ներկայիս «Բարսելոնան» կրկին հաղթող թիմ դառնալու ճանապարհին է»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցում:

Հարկ է նշել, որ այս տիտղոսը կատալոնացիների համար առաջինն էր գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի օրոք։