Լոնդոնի «Արսենալը» արտագնա հաղթանակ տոնեց «Թոթենհեմի» նկատմամբ ԱՊԼ-ի երեկվա խաղում։
«Արսենալը» 18 խաղից հետո վաստակել է 47 միավոր։ Սա ռեկորդային ցուցանիշ է մայրաքաղաքային թիմի համար այս տարածության արդյունքներով:
Նշենք, որ «Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորի առավելություն ունենալով մոտակա մրցակցի նկատմամբ: Արտետայի հաջորդ հանդիպումը սեփական մարզադաշտում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հանդիպումը կկայանա՝ հունվարի 22-ին։