Չավի․ «Նա ծնված առաջնորդ է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով Իսպանիայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ երեկ կայացած խաղում (3:1), կիսապաշտպան Գավիի խաղի մասին։

«Ես անխոս եմ մնում, երբ նայում եմ նրա խաղին: Գավին ամբողջ սրտով ֆուտբոլ է խաղում։ Ես անհարմար եմ զգում, երբ նա խաղադաշտում չէ։ Այս տղան 18 տարեկանում լիցքավորում է թիմին: Նա ծնված առաջնորդ է»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Վերջին եզրափակչում 18-ամյա կիսապաշտպանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։