Սերխիո Բուսկետս. «Այս հաջողությունը պետք է մեզ միավորի տիտղոսների հետագա պայքարում»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Մենք գիտեինք, որ սա հնարավորություն է, որը չպետք է բաց թողնել: Այս հաջողությունը պետք է մեզ միավորի տիտղոսների հետագա պայքարում։ «Բարսելոնայի» նման ակումբում նրանք միշտ ձգտում են հաղթել:

Այս խաղում մենք կարողացանք կատարել մեր խնդիրը»,- 34-ամյա կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն։