Սերխիո Բուսկետս․ «Մենք ցանկանում ենք նվաճել գավաթը»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի սպասելիքներով։

«Կարծում եմ, որ այս խաղը շատ տարբեր կլինի կիսաեզրափակիչից: Ճանաչելով «Ռեալին»՝ մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ նրանք առաջ չեն գնա։ Ձեզ անհրաժեշտ կլինի լինել համառ: Մենք կենտրոնացած ենք եզրափակիչի վրա։ Հիանալի կլիներ հաղթել «Ռեալին», բայց մենք պետք է մտածենք մեր մասին։

Ակումբում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ։ Մենք ցանկանում ենք նվաճել գավաթը, որպեսզի փորձ ձեռք բերենք, իսկ հետո շարունակենք հաղթել: Սուպերգավաթը կարող է ևս մեկ խթան հանդիսանալ հետագա հաղթանակների համար, «Բարսելոնան» արժանի է դրան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։