Դիեգո Սիմեոնե․ «Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի, որտեղ էլ որ լինի»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լավագույնն է մաղթել հարձակվող Ժոաու Ֆելիշին «Չելսիում»։ 

«Ես չեմ մանրամասնի Ֆելիշի մասին։ Ես նրան միայն ամենայն բարիք եմ մաղթում։ Նա ֆենոմենալ ֆուտբոլային ունակություններ ունի։ Նա երիտասարդ է և ակնհայտորեն ցանկանում է անել առավելագույնը, ցույց տալ իր առավելագույնը։ Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի, որտեղ էլ որ լինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sports.es-ը: