Սիմոնե Ինձագի. «Մենք պետք է հանդիպում առ հանդիպում առաջ շարժվենք»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Երեքշաբթի մենք խաղացինք 120 րոպե, բայց թիմը պահպանեց ռիթմը: Մենք արագ գոլ խփեցինք:

Ես անհանգստացած էի մեր ֆիզիական վիճակից՝ մանավանդ Չալհանօղլուի և Բարելlայի պարագայում, որոնք շատ հոգնած էին:

Նրանց մասնակցությունը հարցականի տակ էր, սակայն Մխիթարյանը, Գալիարդինին ու Ասլանին կիսապաշտպանությունում իրենց խաղով իրոք օգնեցին կիսապաշտպանության գծում:

Մենք պետք է հանդիպում առ հանդիպում առաջ շարժվենք և հույս ունենանք, որ բոլոր ֆուտբոլիստների վերադառնալուց հետո կունենանք ընտրության հնարավորություն»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: