Փոլ Սքոուլզը տվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կարևորագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը կարծում է, որ այս պահին թիմի ամենակարևոր ֆուտբոլիստը բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն է:

«Այդ հարցում ոչ մի կասկած չունեմ: Ես չէի հասկանում, թե ինչու նա այդքան երկար ժամանակ չէր հայտնվում մեկնարկային կազմում: Հնարավոր է, որ նա հարմարվում էր նոր պայմաններին, նոր թիմակիցներին:

Զգացողություն կա, որ մրցաշրջանի առաջին հատվածում «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանակ էր կորցնում՝ հարձակման գծի ֆուտբոլիստներ դուրս բերելով: Ա

յդ ժամանակ նրանք լավ փոխանցումներ չէին ստանում, սակայն հիմա պարզ է, թե ինչքան տաղանդավոր ֆուտբոլիստներ կան առջևի գծում, ինչքան արագ են ու հզոր:

Հիմա, երբ կիսապաշտպանությունը կապ է ապահովում պաշտպանության ու հարձակման միջև, ինչի կարիքն այդքան կար մրցաշրջանի սկզբում, թիմն ամբողջովին այլ տեսք ունի»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: