Մարկո Վերատտի. «Ֆրանսիան ինձ օգնել դառնալ այն ֆուտբոլիստը, որն այս պահին կամ»

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատտին խոսել է Լիգա 1-ի մասին:

«Ֆրանսիայում ես բացահայտեցի նոր առաջնություն, որն ինձ հանեց հարմարավետության գոտուց:

Յուրաքանչյուր երկրում ազգային առաջնությունն ունի իր առանձնահատկությունները:

Ես այդքան բարձրահասակ չեմ, բայց ուժեղ եմ կարողանում եմ պայքարել:

Ֆրանսիան ինձ օգնել դառնալ այն ֆուտբոլիստը, որն այս պահին կամ: Ես ինձ հիանալի եմ զգում այստեղ:

Լիգա 1-ը ոչնչով չի զիջում Ա Սերիային կամ այլ ազգային առաջնություններին»,- ՎերատՏիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Ֆրանսիայի առաջնության 18 տուրերից հետո վաստակած 47 միավորով ՊՍԺ-ն վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: