Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ, հաղորդում է El Chiringuito-ն:
Էդենը ժամանել է մարզչի գրասենյակ և զրուցել նրա հետ: Մարզչի գլխավորությամբ Ազարը նորամուտը նշեց «Լիլի» հիմնական թիմի կազմում ու անցկացրեց չորս մրցաշրջան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ցանկանում է ազատվել ֆուտբոլիստից:
Հիշեցնենք, որ Ազարն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2019 թվականի հուլիսից և անցկացրած 73 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո: