«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը գնահատել է «կարմիր սատանաների»՝ Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում հաղթելու շանսերը։
«Մենք արդեն գիտենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ճնշման տակ կարող է հաղթել ցանկացած բարձրակարգ թիմի:
Ինձ հարցրին՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսի համար պայքարում է։ Հիմա, կարծում եմ, մենք պետք է դա ընդունենք:
Կարևոր է, որ բոլորը առողջ լինեն։ «Յունայթեդը» մեկ միավորով է զիջում «Մանչեսթեր Սիթիին», որը դեռևս իմ կարծիքով առաջնության լավագույն թիմն է:
Լավ է, որ թիմը հիմա հաղթում է, բայց մարտին և ապրիլին շատ ավելի դժվար է լինելու նման հանդիպումներում հաղթելը», – ասել է նա: