«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Պրեմիեր Lիգայի 20-րդ տուրի խաղը:
«Մենք շատ լավ էինք խաղում: Մրցակիցը վտանգավոր էր ու անհավանական հակագրոհներ էր անցկացնում, սակայն շնորհավորում եմ թիմիս. հպարտություն է գալ այստեղ ու այսպիսի բնավորություն ցույց տալ: Մրցակիցը մեզ պատժեց հակագրոհներով:
Ինձ չի անհանգստացնում Պրեմիեր Լիգան: Այս անգամ մենք չենք հաղթի: Խնդիրն այն է, որ խաղանք այնպես, ինչպես նախկինում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է 90min.com-ը: