Կարիմ Բենզեմա. «Ինձ Ռոնալդուի հետ նկար պետք չէ, որպեսզի ցույց տամ, որ ընկերներ ենք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին։

«Կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է Սաուդյան Արաբիայում: Հուսով եմ, որ նա կարող է շարունակել գոլեր խփել և վճռական լինել: Նա հաճախում էր մեր թիմի մարզմանը, բայց մեզ լուսանկար պետք չէր, որպեսզի ցույց տանք, որ ընկերներ ենք։

Հուսով եմ, որ վաղը կկարողանամ տեսնել նրան և խոսել»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն։