Միխայլո Մուդրիկը կտեղափոխվի լոնդոնյան գրանդ

«Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկը պետք է տեղափոխվի «Չելսի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում։ Կողմերն արդեն մոտ են լիարժեք պայմանագրի կնքմանը։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ակումբները պայմանավորվել են 70 միլիոն եվրոյի գործարքի շուրջ, ևս 40 միլիոնը տրամադրվել է որպես բոնուս: Բացի այդ, 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2030 թվականը։

Մոտ ժամանակներս Մուդրիկը պետք է ժամանի Լոնդոն՝ բուժզննում անցնելու համար։