Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճած տիտղոսը կարևորագույնն է համարում իր մարզական կարիերայում:
«Հավանաբար այդ տիտղոսը կարևորագույնն է իմ մարզական կարիերայում: Երբ ունես ընտանիք, ընկերներ, ծաղկում ես հենց ազգային հավաքականի հետ տիտղոս նվաճելու պահերին: Զարգացում ես ապրում՝ որպես ֆուտբոլիստ, տղամարդ, հայր: Դա այնքա՜ն հիանալի էր»,- LiveScore-ի եթերում ասել է Կրիշտիանուն: