Հայտնի է, թե քանի խաղով որակազրկվեց «Չելսիի» նորեկ Ժոաու Ֆելիշը

Հայտնի է դարձել, թե քանի հանդիպում բաց կթողնի «Չելսիի» նորեկ Ժոաու Ֆելիշը որակազրկման պատճառով։

Պորտուգալացին կարմիր քարտ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ հետաձգված խաղի (1:2) 58-րդ րոպեին։

Ըստ Goal-ի՝ նա բաց կթողնի 3 հանդիպում և չի մասնակցի «Քրիսթալ Փելասի» (հունվարի 15), «Լիվերպուլի» (հունվարի 21) և «Ֆուլհեմի» (փետրվարի 3) դեմ կայանալիք խաղերին։