Թուրքական «Բեշիքթաշի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Վուտ Վեգհորսթը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Բարնլիին», մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է մանկունյական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միլիոն եվրո կվճարի «Բեշիքթաշին», որպեսզի թուրքական ակումբը ժամկետից շուտ ֆոըտբոլիստի վարձակալությունը, որից հետո անգլիական գրանդը կկարողանա վարձավճարով ձեռք բերել հոլանդացուն:
Թուրքիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, դարձել 8 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: