«Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել Լա Լիգայի դեմ աշխատավարձի ֆոնդի շեմը 15 տոկոսով բարձրացնել թույլ չտալու համար, ինչպես դա արել են Իսպանիայի առաջնության 38 ակումբները, հայտնում է COPE-ը:
Ըստ հրապարակման՝ կատալոնական թիմը հայց է ներկայացրել Լա Լիգայի դեմ Կատալոնիայի մայրաքաղաքի կոմերցիոն դատարան։
Ակումբի ղեկավարությունը վրդովված է և կարծում է, որ դա իրենց թիմին զրկում է այլ ակումբների հետ հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։
Կողմերի միջև դատաիրավական գործընթացը ընթացքի մեջ է: