Ալեքսանդր Նյուբելը խոսել է իր ապագայի մասին

«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», ասել է, որ մոնեգասկների ղեկավարությունը չի ցանկանում ժամանակից շուտ խզել իր վարձավճարային պայմանագիրը և թույլ տալ իրեն միանալ «Բավարիային», որը Մանուել Նոյերի վնասվածքից հետո դարպասապահ է փնտրում։

«Մոնակոյի» ղեկավարությունն ինձ ասաց, որ հիմա չեն պատրաստվում ինձ բաց թողնել։

Ես վարձավճարով հանդես եմ գալիս այստեղ: Մյունխենի «Բավարիայի» վերաբերյալ, տարբեր խոսակցություններ կան, բայց այս պահին ես խաղում եմ «Մոնակոյում», ուստի կենտրոնացած եմ դրա վրա»,- Նյուբելի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: