«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան ասել է , որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է օրինակ վերցնի «Լիվերպուլից» տրանսֆերային շուկայում աշխատանքի առումով։
«Ալեքս Ֆերգյուսոնի օրոք աշխարհի լավագույն ֆուտբոլիստները գալիս էին «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը հաղթում էր Անգլիայում և Եվրոպայում: «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի մեծագույն ակումբն էր, և դա անվիճելի էր:
Հիմա այլ իրավիճակ է, քանի որ լավագույնները ցանկանում են խաղալ մի թիմում, որը տիտղոսներ է նվաճում, իսկ «Յունայթեդը» ի վիճակի չէ մրցել լավագույնների հետ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է խելացի գտնվեր՝ «Լիվերպուլի» նման. Նրանք գնեցին Մանեին և Սալահին, երբ նրանք լավագույնը չէին աշխարհում, բայց հիանալի թիմի հետ հիանալի մթնոլորտում նրանք նվաճեցին գավաթներ, իսկ հետո դարձան լավագույններից մեկը աշխարհում: Սա հիանալի օրինակ է «Յունայթեդի» համար»,- Կանտոնի խոսքերն է մեջբերում Goal-ը: