«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, այս մասին իր սոցցանցում հայտնել է Բրունո Անդրադեն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացի դարպասապահը գտնվում է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Գերմանիայի չեմպիոնը փնտրում է դարպասապահի, ով կարող է փոխարինել Մանուել Նոյերին:
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը ոտքի կոտրվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում։
Դիոգու Կոշտայի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։