Անսու Ֆատի․ «Հանդիպումն իսկապես բարդ ստացվեց»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բետիսին» հաղթելուց հետո (1-1, 4-2` 11մ․) կիսվել է իր կարծիքով.

«Հանդիպումն իսկապես բարդ էր, «Բետիսը» լավ ակումբ է: Բայց մեզ հաջողվեց 11 մետրանոց հարվածաշարում հաղթանակ կորզել։

Կարևորը՝ մենք եզրափակիչում ենք»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Այսպիսով՝ հունվարի 15-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ կմրցեն «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: