Պիրս Մորգան. «Ցանկանում եմ խոստովանել, որ երբեք այդքան ուրախ չեմ եղել, սխալվելիս»

Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը ներողություն է խնդրել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայից։

«Արսենալի» երկրպագու Մորգանն անցյալ տարի հանդես էր գալիս Արտետայի հեռացման օգտին և մասնագետի հետ պայմանագրի երկարաձգումը համարում էր անհաջող։

Այս մրցաշրջանում «Արսենալը» 17 տուրից հետո 14 հաղթանակ տանելով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ես լիովին սխալվում էի Արտետայի հարցում: Ցանկանում եմ խոստովանել, որ երբեք այդքան ուրախ չեմ եղել, սխալվելիս:

«Արսենալի» փոխակերպումը ապշեցուցիչ էր: Եվ այս ամենը Արտետայի շնորհիվ»,- ասել է Մորգանը: