Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին լքել է թիմը:

«Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Պետրակովին՝ կատարած աշխատանքի համար և դադարեցնում համագործակցությունը նրա հետ:

Մենք մարզչին հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում և մաղթում նոր հաղթանակներ»,- հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերից՝ այդ պաշտոնում փոխարինելով լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին:

Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել էին 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, 7 անգամ խաղացել ոչ-ոքի և կրել 2 պարտություն: