«Չելսիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բաց կթողնի առնվազն երկու շաբաթ՝ ազդրի սալջարդի պատճառով:
Հիշեցնենք, որ անգլիացին վնասվածքը ստացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։
Լրագրող Մեթ Լոուն սոցցանցերում նշել է, որ Ստերլինգի վերադարձը խաղադաշտ առաջիկա շաբաթ հնարավոր չէ:
Նշվում է, որ անգլիացին գտնվում է ակումբի բժշկական շտաբի լուրջ հսկողության տակ։