«Չելսին» հունիսին համալրում կունենա

«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն այս ամառ կմիանա «Չելսիին»:

Տրանսֆերը դեռ պաշտոնապես չի հաստատվել ակումբների կողմից, սակայն այն լիովին ձևակերպված է և կկայանա հարյուր տոկոս հավանականությամբ, վստահեցնում է հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Այսպիսով, 25-ամյա ֆրանսիացի հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, որն ուժի մեջ կմտնի հունիսին։