Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպան Բենժամին Պավարին։
Հայտնի է, որ ֆրանսիացին հակված է ամռանը ակումբից հեռանալուն և արդեն ուսումնասիրում է կարիերան շարունակելու տարբերակները, սակայն նրա մնալը «Բավարիայում» դեռ կարող է հնարավոր լինել։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ Պավարի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նախատեսված են ամռանը։ Սակայն մյունխենցիները նախանձախնդիր չեն լինի, եթե 26-ամյա ֆուտբոլիստը ինքը վճռական չլինի շարունակել համագործակցությունը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։