«Չելսիի» գլխավոր մարզիչն անդրադարձել է Ժոաու Ֆելիշին ձեռք բերելուն

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է Ժոաու Ֆելիշին վարձավճարով ձեռք բերելու մասին:

«Նա որակյալ ֆուտբոլիստ է, ով կարող է փոփոխություն մտցնել դաշտի մյուս երրորդում։ Նա դեռ երիտասարդ է, բայց իր թիկունքում մեծ փորձ ունի։ Այս մակարդակի ֆուտբոլիստը մեզ հաստատ ավելի ուժեղ կդարձնի։ Մենք գոհ ենք նրա ժամանումից։

Մենք որոշ ժամանակ ուսումնասիրում ենք Ֆելիշի հետ պայմանագիր կնքելը», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։