Լուկաս Մուրան կարող է լքել «Թոթենհեմը»

«Թոթենհեմի» ֆուտբոլիստ Լուկաս Մուրան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: 30-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականը, սակայն նախատեսված է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին կետ։

Ինչպես հայտնում է Telegraph-ը, այդ տարբերակը սպառվել է։ Սփըրսը երբեք չի օգտվել այդ հնարավորությունից: Այսպիսով, եթե կողմերը չհամաձայնվեն նոր պայմանագրի շուրջ, բրազիլացին շուտով կարող է դառնալ ազատ գործակալ։

Վերջերս հաղորդվում էր, որ «Աստոն Վիլան» հետաքրքրված է Լուկաս Մուրայի ծառայություններով: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։