Էրիկ տեն Հագ․ «Մենք ամեն օր ապրում ենք բարձր չափանիշներով»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել բարելավել թիմի խաղն ու արդյունքները:

«Մենք ամեն օր ապրում ենք բարձր չափանիշներով, ամեն ինչ դրա շնորհիվ: Սա ամենակարևորն է թիմի կառուցման գործում: Ոչ ոք չի կարող լինել ավելին, քան թիմը, բոլորը պետք է նպաստեն թիմին:

Խոսքը ոչ թե 11 ֆուտբոլիստների, այլ բոլորի մասին է: Բացի ֆուտբոլիստներից կա նաև թիմ։ Սա ամբողջ անձնակազմն է՝ բուժանձնակազմը, սպասավորները, մարզիչները, վերլուծաբանները: Յուրաքանչյուր ոք ունի մեկ նպատակ, բոլորն էլ քրտնաջան աշխատում են դրան հասնելու համար: Եթե ​​շարունակենք նույն ոգով, կարող ենք շատ բանի հասնել», – մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը։