«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ պաշտպան Հարի Մագուայրը պետք է հեռանա անգլիական ակումբից, քանի որ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույս չունի իր վրա։
«Հարի Մագուայրը պետք է հեռանա թիմից հենց հիմա։ Նրա փոխարեն կենտրոնական պաշտպան է խաղում Լյուկ Շոուն», – մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում 7 հանդիպում է անցկացրել՝ առանց գոլի: