«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հարց է ստացել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի թիմ հնարավոր վերադարձի մասին, ինչպես հայտնում են լրատվամիջոցները:
«Մենք գոհ ենք մեր թիմից: Հիմնականում փոփոխություններ չեն լինի։ Այդ հարցով հանդիպում չի եղել»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ այս պահին «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ երեք միավորով առաջ անցնելով «Ռեալից»։