«Չելսին» ցանկանում է հարձակվող ձեռք բերել

«Չելսին» պատրաստ է պայմանագիր կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամի հետ։ Գերմանացիները պլանավորում են ֆուտբոլիստին վաճառել 8,5 միլիոն ֆունտով, հայտնում է The Times-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թուրամը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 2 գոլային փոխանցում է կատարել ԱԱ-2022-ում Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է այս ամառ։