Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Չելսին» մադրիդցիներին 11 մլն եվրո կվճարի ֆուտբոլիստի վարձակալության համար, ինչպես նաև կվճարի ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը: