«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորրեսն ու «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը որակազրկվեցին

Իսպանական Լա Լիգայի մրցումների կոմիտեն երկու խաղով որակազրկել է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչին և «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորրեսին: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի քարտուղարությունը:

Ֆուտբոլիստները լրացուցիչ պատիժ են ստացել առաջնության 16-րդ տուրի՝ այս թիմերի միջև կայացած խաղում ստացած կարմիր քարտերի համար:

Նշենք, որ Սավիչն ու Տորրեսը լրացուցիչ ժամանակում քաշքշուկ են սարքել և հեռացվել խաղադաշտից: