«Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Գրանատը խոսել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։
«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախարյանի համար շատ դժվար կլինի «Չելսի» տեղափոխվելը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ժամանակ կպահանջվի շփումների վերահաստատման համար։ Պետք է հաշվի առնել նաև, թե ինչպիսի հարձակման և կիսապաշտպանության գիծ ունի այժմ «Չելսին» ։ Արժե սպասել մինչև ամառ»,-ասել է նա։