Հարի Մագուայր. «Մենք ձգտում ենք կատարելագործվել և պետք է լավ ելույթ ունենանք»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարծում է, որ թիմը պետք է պայքարի տիտղոսների համար:

«Այս ակումբը տիտղոսների կարիք ունի, այս ակումբը միտված է մեծ հաղթանակների, սակայն դրանք վաղուց չկան:

Պարզապես շատ երկար ժամանակ է երկրպագուների, անձնակազմի ու ֆուտբոլիստների համար: Մենք պետք է լուրջ մոտենանք ցանկացած մրցաշարի:

Մենք ձգտում ենք կատարելագործվել և պետք է լավ ելույթ ունենանք»,- անգլիացի պաշտպանի խոսքը մեջբերում է MUTV-ն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: