«Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել Ռաֆինյայի ապագայի հարցում

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է հետ վերադարձնել բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի տեղափոխության վրա ծախսված մեծ գումարները, հայտնում է Diario AS-ը::

2022 թվականի ամռանը 26-ամյա ֆուտբոլիստը անգլիական «Լիդսից» 58+7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր կատալոնական ակումբ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը գիտի, որ Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ -ի ակումբները և կարծում է, որ անհրաժեշտությամբ դեպքում կկարողանա հետ վերադարձնել ծախսած գումարները:

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: