Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ Լա Լիգա

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ ակումբից 2023 թվականի ձմռանը։

Ըստ Daily Mail-ի՝ 33-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են իսպանական մի քանի ակումբներ:

Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոն» այն իսպանական թիմերի թվում է, որոնք հետաքրքրված են Օբամեյանգի ծառայություններով, հավակնորդների թվում նշվում են նաև «Սևիլիան» և «Վալենսիան»:

Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին «Բարսելոնայից»: Լոնդոնցիների կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։