Սթիվեն Ջերարդը կարող է ազգային հավաքական գլխավորել

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը Լեհաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել, հայտնում է The Sun-ը։

Լեհաստանի ֆուտբոլային միությունն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Ջերարդի թեկնածությունը:

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է նախորդ տարվա դեկտեմբերից, երբ Չեսլավ Միխնևիչը հեռացավ:

Լեհ մասնագետի գլխավորությամբ Լեհաստանի հավաքականը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հասել էր 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել էր Ֆրանսիային (1-3):

Հիշեցնենք, որ 42-ամյա Ջերարդի նախկին աշխատավայրն անգլիական «Ասթոն Վիլան» էր, որտեղից հեռացել էր 2022 թվականի հոկտեմբերին: