Դանիել Օլմո. «Ես կցանկանայի մի օր վերադառնալ Իսպանիա, դա հիանալի կլիներ»

«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոն խոստովանել է, որ կցանկանար մի օր վերադառնալ Իսպանիայի առաջնություն։

Կիսապաշտպանը 6 տարի անցկացրել է «Բարսելոնայի» ակադեմիայում։

«Ես կցանկանայի մի օր վերադառնալ Իսպանիա, դա հիանալի կլիներ: Դա իմ երկիրն է, իմ առաջնությունը։ Այնտեղ ապրում են իմ ընտանիքն ու ընկերները:

Բայց ես կապված եմ ոչ միայն Իսպանիայի հետ։ Ինձ համար ամենակարևորը խաղալ մի ակումբում, որտեղ ինձ սիրում և գնահատում են։

Ես վեց տարի անցկացրել եմ «Բարսելոնայում», երբ երեխա էի։ Այս ակումբը միշտ կլինի իմ տունը։ Այնտեղ խաղում են իմ շատ ընկերներ Իսպանիայի հավաքականից»,- ասել է Օլմոն Bild-ին տված հարցազրույցում: