Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստներ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուի և կարիերան ավարտած Գարեթ Բեյլի մասին:
«Կրիշտիանուն ֆանտաստիկ պայմանագիր է կնքել, մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում։ Նա մեր ակումբի լեգենդն է, ինչպես և Բեյլը, որն ավարտեց կարիերան, և մենք նույնպես նրան ամենայն բարիք ենք մաղթում։ Նրանք մնում են «Ռեալի» բոլոր երկրպագուների սրտերում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն 311 գոլով «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նա ակումբում խաղացել է 2009-2018 թվականներին: Ուելսցի հարձակվող Բեյլը «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թվականներին: