CAS-ը որոշում է կայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքի վերաբերյալ

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) չի բավարարել ՖԻՖԱ-ի գործողությունների դեմ Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքը։

«Բողոքարկված որոշումը ողջամիտ էր, համաչափ և, հնարավոր է, անհրաժեշտ՝ ապահովելու այլ երկրների անվտանգ, խաղաղ և կանոնավոր մասնակցությունը միջազգային ֆուտբոլային մրցաշարերին։ Կոլեգիայի մեծամասնությունը գտնում է, որ որոշումը չի խախտում ոչ ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, ոչ շվեյցարական օրենսդրության պարտադիր դրույթները, ոչ էլ ՖԻՖԱ-ի լիազորությունների ոչ պատշաճ օգտագործում է՝ գտնվելով այն գնահատանքի շրջանակում, որը ՖԻՖԱ-ն վայելում է կանոնադրական նպատակներին հասնելու համար որոշումներ կայացնելիս:

Ցավոք, ՖԻՖԱ-ն ստիպված եղավ որոշում կայացնել, որի համար պատասխանատվություն չեն կրում ոչ ՌՖՄ-ն, ոչ ռուսական թիմերը, ոչ էլ ռուս ֆուտբոլիստները, բայց որը, ամենայն հավանականությամբ, կշարունակի բացասաբար ազդել ամբողջ ռուսական ֆուտբոլի վրա»,- նշված է CAS-ի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ռուսական ակումբներն ու Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականները նախորդ տարվա փետրվարից չեն մասնակցում ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին: