Դանի Ալվեսը կասկածվում է ծանր հանցագործության կատարման մեջ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կասկածվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հայտնում է L’Equipe-ը։

Հունվարի 2-ին բողոք է ստացել մի կնոջից, որը հայտնել է, որ Ալվեսը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ։

Ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին: Ֆուտբոլիստն ու նրա շրջապատը հերքում են մեղադրանքները։