Ռոբին վան Պերսիի որդին հրավիրվել է Նիդերլանդների Մ17 հավաքական

Հոլանդացի լեգենդար հարձակվող Ռոբին վան Պերսիի որդի Շաքիլն առաջին անգամ հրավիրվել է Նիդերլանդների Մ17 հավաքական: 16-ամյա Շաքիլ վան Պերսին, հաստիքային հարձակվող է: Նա հնարավորություն ուներ խաղալ նաև Մարոկկոյի հավաքականում:

16-ամյա Շաքիլ վան Պերսին նախորդ տարվա մայիսի 16-ին առաջին պայմանագիրն էր կնքել հոլանդական «Ֆեյենորդի» հետ, որի գույները պաշտպանում է 2018 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Շաքիլը «Ֆեյենորդի» մինչև 17 տարեկանների թիմի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։