Մադրիդի «Ռեալը» խոսել է վնասվածք ստացած պաշտպան Դավիդ Ալաբայի վիճակի մասին

Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում խոսել է վնասվածք ստացած պաշտպան Դավիդ Ալաբայի վիճակի մասին։ Հետազոտության ժամանակ 30-ամյա ավստրիացին աջ ներբանային մկանի վնասվածք է ստացել։ Թե որքան կտևի վերականգնումը, հայտնի չէ։

Այս մրցաշրջանում Ալաբան Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդի «Ռեալը» 38 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ երեք միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»:

Հունվարի 11-ին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի 1/2-րդ եզրափակիչում կխաղա «Վալենսիայի» հետ։