Պաշտոնական. Գարեթ Բեյլը ավարտեց իր ֆուտբոլային կարիերան

Ուելսի հավաքականի և «Լոս Անջելեսի» հարձակվող Գարեթ Բեյլը ավարտեց կարիերան։ Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում։

«Շնորհակալություն իմ բոլոր նախկին ակումբներին։ Կյանքիս հաջորդ փուլի ժամանակն է»,- գրել է Բեյլը։

Իր կարիերայի ընթացքում Բեյլը հանդես է եկել «Սաութհեմփթոնում», «Թոթենհեմում», «Ռեալում» և «Լոս Անջելեսում»։