Մադրիդի «Ռեալը» մամուլի հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքի էջերում՝ պաշտպան Դավիդ Ալաբայի վիճակի մասին։ Հետազոտության ժամանակ 30-ամյա ավստրիացին աջ ներբանային մկանի վնասվածք է ստացել։ Ակումբը չի նշում Ալաբայի վերականգնման ժամկետները։
Ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Ալաբան Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում։ Դրանցում պաշտպանը երկու գոլ և երեք արդյունավետ փոխանցում է կատարել:
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Կառլո Անչելոտիի թիմը երեք միավորով հետ է մնում առաջատար «Բարսելոնայից»: